|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատականող տարածքներում հայտնաբերված զենքերի փորձաքննությունն ավարտվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ այդ զենքերը Մարտի 1-ի դեպքի վայրից առգրավված պարկուճների հետ համընկնում չունեն:
«Ես էլ, ԱԱԾ տնօրենն էլ այդ ընթացքում հանդես եկանք հայտարարությամբ, որ ընդամենը օպերատիվ տվյալն է եղել այդ մասին, և այդ տվյալն ընդամենը ստուգվել է»,- ասաց Խաչատրյանը:
Հարցին, թե որքանո՞վ էր ճիշտ հայտարարելը, որ դրանք գուցե կապ ունեն Մարտի 1-ի հետ, ՀՔԾ պետը պատասխանեց, թե չի կարծում, որ սխալ էր: