|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հրապարակը» գրում է. «Որոշ տեղեկություններով, հայաստանյան իրավապահ մարմիններն անհարմար վիճակի մեջ են հայտնվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործով և հիմա չգիտեն, թե ինչպես դուրս գան իրենց հայտարարության տակից:
Խոսքն այն հայտարարության մասին է, որ այդ զենքը կիրառվել է Մարտի 1-ի ժամանակ:
ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամբ, Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ:
Նշենք, որ գործով փորձաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն Աբրահամյանների արսենալում մեծամասամբ ավտոմատներ են եղել, իսկ մարտյան իրադարձություններին հիմնականում «Մակարով» տեսակի զենքեր են կիրառվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: