|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում երկարատև պայքարից հետո հայ համայնքին է վերադարձվել Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող հողատարածքը:
Ըստ HyeTert-ի`հողատարածքը, որը պատկանել է հայ համայնքին, առգրավվել է պետության կողմից, սակայն հայ համայնքի և Երեք խորան եկեղեցու հիմնադրամի երկար ջանքերից հետո, ի վերջո, հաջողվել է դատարանի միջոցով հետ ստանալ:
Եկեղեցու հիմնադրամի ղեկավար Պողոս Թանաջըօղլուն տեղեկացրել է, որ պետական մարմիններն արդեն տրամադրել են հողատարածքի վկայականները: