Փոխարժեքներ
17 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանից կրկին հետաքրքրվել է Վանաձորի Երևանյան խճուղի 90 և Գրիբայեդովի 6 հասցեներում գտնվող խիստ վթարային շենքերի ճակատագրով։ Կյուրեղյանը հիշեցրել է՝ դեռ 2021-ի մարտին կառավարությունը ընդունել է «անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման» հայեցակարգը, սակայն 2025-ին այդտեղից բխող որոշումներն այս պահին դեռ լրացուցիչ քննարկման փուլում են․
«Դուք եք ինձ ուղարկել եզրակացություն, որտեղ նշվում է՝ 8 բալ երկրաշարժի դեպքում շենքերին սպասվում է ամբողջական փլուզում։ Հիմա ի՞նչ նոր եզրակացություն եք ուզում, փլվի՞, նոր եզրակացություն տաք։»
Կյուրեղյանը ընդգծել է, որ հատկապես Վանաձորի նման սեյսմիկ գոտում նման շենքերում բնակվելը ամենօրյա վտանգ է․
«Գրիբայեդովի 6-ը համարվում է չորրորդ աստիճանի վնասվածության շենք։ Այս շենքի բնակիչները ի՞նչ ունեն սպասելու։ Առնվազն 2026-ի բյուջեում նախատեսվե՞լ է որևէ քայլ՝ այդ շենքերի վերաբնակեցման ուղղությամբ»- նշել է Կյուրեղյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։