|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Արարատի պահպանության բաժնում և Արտաշատի բաժանմունքում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։
Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ Արարատի պահպանության բաժնի 41 աշխատակիցների, առանց իրավական հիմքի, վճարվել է 2.760.000 դրամից ավելի դրամական oգնություն։
Պարզվել է նաև, որ Արտաշատի պահպանության բաժանմունքի նախկին հաշվապահը ստորաբաժանման 6 աշխատակցի և աշխատակից չհանդիսացող 2 անձի 18.047.037 դրամ ավելի է վճարել։
Պատճառված վնասը կազմել է ընդհանուր 20.809.517 դրամ։
Ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել յուրացման միջոցով գումարներ հափշտակելու և պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ուստի ծառայողական քննության նյութերը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն՝ կատարվածին քրեաիրավական գնահատական տալու համար։
ՀՀ ոստիկանություն