|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հանդիպեցինք քննչական բաժնի ղեկավարի հետ, փորձեցինք հասկանալ՝ նախ որն է եղել բերման ենթարկելու հիմքը, պարզվեց, որ քննիչի կողմից բերման ենթարկելու որոշում կայացված չի եղել, էստեղ պետք է հասկանալ ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցը և հիմնավոր, ողջամիտ կասկածներ ունենք պնդելու, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահում է թույլ տրվել ոստիկանության կողմից։ Քանի որ նշանակված է եղել քննիչի հետ հանդիպում, Նարեկ Սամսոնյանը դուրս է եկել հանդիպման գնալու, իր նկատմամբ տեղի է ունեցել բռնության ակտ»,-նման կարծիք հայտնեց"Հայաստան՛ խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ ընդդիմադիր գործիչ Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու գործի հետ կապված։