|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այս պահին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է հանրահավաքը: Հիշեցնենք, որ հանրահավաք վարչապետը հրավիրել էր այն պատճառով, որ ԱԺ-ն արտահերթ նիստով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Քիչ առաջ նա հայտարարեց, որ դադարեցնում է համագործակցությունը ՀՅԴ և ԲՀԿ կուսակցությունների հետ: «Ես պաշտոններից ազատում եմ ՀՅԴ, ԲՀԿ նախարարներին»,- ասաց նա:
Վարչապետը պաշտոնից ազատեց նաև մարզպետներին: Նա հայտարարեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կպահպանի պաշտոնը, քանի որ ցանկանում է աշխատել: «Եկեք ողջունենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին»,- ասաց Փաշինյանը:
Նա հրապարակային ստորագրեց նախարարների և մարզպետների ազատման հրամանագրերը:
Նշենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ավելի վաղ հայտարարել էր կառավարության իրենց անդամների հետկանչման մասին: