|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եկել էր ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի մոտ: Կես ժամ մնալուց հետո նա դուրս եկավ բարձր տրամադրությամբ: Լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել` ասելով. «Ձեզ հետ լավ է, բայց ձեր հարցերին կպատասխանեմ այն ժամանակ, երբ կներկայանամ Ազգային ժողով»:
Հիշեցնենք, որ առաջիկայում լրանում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը, և առայժմ, գոնե պաշտոնապես, չի ակնարկվում` նա կվերանշանակվի՞ իր պաշտոնում, թե՞ ոչ:
Մեր տեղեկություններով` Իշխան Զաքարյանը շարունակելու է մնալ իր պաշտոնում, հարցը վերջնականպես փակված է, ուստի Զաքարյանի այսօրվա բարձր տրամադրությունը լիովին հասկանալի է: