|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբերի 28-ին Արամ Ա Վեհափառ հայրապետին են այցելել բեմադրիչ-ռեժիսոր Սամվել Թադևոսյանը և ՀՅԴ «Շուշի» կոմիտեի քարոզչական մարմնի ղեկավար Կիրո Գարակյոզյանը: Այցի ընթացքում նրանց ընկերակցել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանատան քարտուղարներից Վլադիմիր Պողոսյանը:
Armenianorthodoxchurch-ի հաղորդմամբ` Թադևոսյանը Արամ Ա-ին է ներկայացրել իր կատարած աշխատանքներն ու խոսել Լիբանանում վերջերս ցուցադրված` Արցախին նվիրված «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի մասին:
Նորին սրբությունը բարձր է գնահատել արվեստագետի աշխատանքը` շեշտելով այս ժամանակներում աշխարհում հայկական արժեքների պահպանման անհրաժեշտությունը, մասնավորապես` հայկական արվեստն ու մշակույթը: Արամ Ա-ն Թադևոսյանին մաղթել է նորանոր ձեռքբերումներ` ի սպաս հայրենիքի հզորացման և մշակույթի պահպանման:
Հանդիպման ավարտին Սամվել Թադևոսյանը Հայրապետին է հանձնել իր նկարահանած ֆիլմի մի քանի օրինակներ: