|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Արզնու ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ձորից դուրս են բերել Ա. Հ.-ի (ծնված 1953 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: