|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի խաղերի տոմսերի արժեքը լուրջ փոփոխությունների կենթարկվի: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՖՖ նոր նախագահ Արթուր Վանեցյանը: «Ֆուտբոլի ազգային թիմի առաջիկա խաղին էլ արդեն տոմսերի գների փոփոխություն կլինեն: Ամենաէժան տոմսի արժեք կլինի 1000 դրամ, հետևաբար՝ ավելի թանկ տոմսերի արժեքի աճը կսկսվի հենց այդ գնից ու կսահմանվի նույն օրինաչափությամբ»,-շեշտեց Վանեցյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Երևանում կանցկացնի հոկտեմբերի 13-ին մրցելով Ջիբրալթարի հետ: