|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ. հայտնում է Կրեմլի կայքը:
Հաղորդագրությունում նշվում է, որ Պուտինը գոհունակույթյամբ նշել է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունների բարեկամանական, դաշնակցային բնույթը, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակության բարձր մակարդակը:
Պուտինը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կապահովվի դաշնակցային կապերի, երկկողմ հիմքի վրա բազմակողմանի համագործակցության, ինչպես նաև եվրասիական տարածությունում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերական փոխգործակցության հետագա զարգացումը: ՌԴ նախագահը վստահ է, որ դա բխում է ՌԴ-ի և ՀՀ-ի եղբայրական ժողովուրդների շահերից և կնպաստի տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: