|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անկարայում ուշ երեկոյան ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում` առևտրատնտեսական և էներգետիկ կապերը. հայտնում է НТВ-ն:
Վլադիմիր Պուտինը կարևոր է համարել Թուրքիայում «Աքույու» ատոմակայանի շինարարության աշխատանքների մեկնարկը, քննարկվել է նաև «Թուրքական հոսք» նախագիծը:
Սիրիայի հարցի քնարկման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս օրակարգում է Սիրիայում քաղաքական կարգավորումը, և որ այդ հարցով արդեն կան պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել Սոչիում նոյմեբերի 22-ին` ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ: