|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ-ում իշխանության եկած նոր անձինք չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, հանդես են գալիս հիմար հայտարարություններով և քայլեր ձեռնարկում, որոնք հանգեցնում են շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բիլյասուվարսկի շրջան այցի շրջանակում` պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին. հայտնում է АзерТАдж-ը:
Իր` բռնապետ լինելով հայտնի Ալիևը նաև ասել է, որ ՀՀ-ում 20 տարի շարունակ իշխել է քրեական դիկտատուրա, իսկ այսօր այդ մասին խոսում է հայ ժողովուրդը:
Նա նաև հավելել է, որ ադրբեջանական բանակը կշարունակի արժանի պատասխան տալ հայկական կողմի «սադրիչ գործողություններին» և կշարունակի ավելի ամրապնդվել: