|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքն Ադրբեջանի հասցեին, որը նա հնչեցրել է փետրվարի 15-ին կառավարության նիստում։
Արտաքին գործերի նախարարության հայտարարություննում ասվում է, որ Հայաստանի վարչապետի այդ հայտարարությունները նպատակ ունեն լարվածություն ստեղծել տարածաշրջանում։
«Սադրանքի պատասխանատվությունը կրում է հայկական կողմը, միևնույն ժամանակ, օգտակար կլինի բացատրություն տալ, թե ինչու ՀՀ ՊՆ-ն դեռ չի կատարել ադրբեջանցի զինվորի վիրավորման հետ կապված հետաքննություն իրականացնելու խոստումները, ինչպես նաև պարզաբանել այն հարցը, թե ՊՆ սահմանային կետերում ինչի՞ հիման վրա են գտնվում Հայաստանում տարբեր ռազմական խմբավորումների վարձկաններ»,- ասված է հաղորդագրությունում։
Մեկնաբանելով անկլավների և էքսկլավների մասին Փաշինյանի խոսքերը՝ ԱԳՆ-ն նշել է, որ «Հայաստանը պարտավորություններ ունի ութ գյուղերի վերադարձի հետ կապված» (չակերտները` խմբ․)։