|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սիրիայի Հմեյմիմ ռուսական բազայի հրամանատարությունը սեպտեմբերի 17-ի երեկոյան կորցրել է կապը օդատիեզերական ուժերի Իլ-20 ինքնաթիռի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Անձնակազմի հետ կապը կորել է Միջերկրական ծովում` Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռու: Ինքնաթիռում եղել է 14 մարդ:
Ռուսական ավիաբազայի հրամանատարությունը սկսել է որոնողա-փրկարարական գործողություն:
ՌԴ ՊՆ-ն նշել է, որ Իլ-20-ն անհետացել է ռադարներից Լաթաքիա շրջանի վրա չորս իսրայելական F-16 ինքնաթիռների գրոհի ժամանակ: Իսրայելցի զինվորականները հրաժարվել են մեկնաբանել գերատեսչության հայտարարությունը: