|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այս գիշեր ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի ուղղությամբ. Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այս գիշեր կրակոցները, վերջին օրերի համեմատ, ավելի քիչ են եղել: «Տուժածներ կամ լուրջ վնասներ չենք կրել: Այս պահին իրավիճակը խաղաղ է»,- հայտնեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ի կեսգիշերին 40 րոպե տևած գնդակոծության հետևանքով ոտքի շրջանում վիրավորում էր ստացել Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխենյանը: