Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հայաստանի ՊՆ-ն հետևողականորեն հերքում է մեր կողմից հրադադարի խախտման լուրերը, բայց թաքցնում է, որ գիշերը ժամը 1-ի կողմերը թշնամին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ։
Ասեք, հայտարարեք աշխարհին, որ ագրեսորը Ադրբեջանն է, այլապես ստացվում է, որ թշնամին մեզ մշտապես մեղադրում է, մենք էլ պաշտպանվում ու հերքում ենք։
Թշնամին կրակում է և վայնասուն բարձրացնում, թե հայերն են կրակել։ Հայաստանն էլ չի կրակում, բայց չի էլ խոսում Ադրբեջանի ագրեսիայի մասին և մշտապես միայն արդարանում է, ինչը աշխարհում սխալ պատկերացում է ձևավորում։
Թշնամուն զսպելու միակ միջոցը ուժեղ բանակն ու նախաձեռնողական դիվանագիտությունն են։
Բանակը համարժեք պատասխան կտա թշնամուն, դիվանագիտությունն էլ կբանակցի դաշնակիցների և այլ երկրների հետ՝ Հայաստանի համար քաղաքական հարմար միջավայր ձևավորելու։
Թե չէ ցռան վերգոները ոչինչ չեն կարող անել»: