|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները հարցրեցին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ` ոստիկանությունը տեղյա՞կ էր, որ նա ՌԴ քաղաքացի է: Հիշեցնենք, որ Միքայել Հարությունյանը հետախուզվում է Մարտի 1-ի գործով, սակայն ՌԴ իրավապահները հայտարարեցին, որ նա ՌԴ քաղաքացի է, և նրա հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկված է:
«Տեղեկացված չեմ եղել, որ նա ՌԴ քաղաքացի է: Ոստիկանությունն այդ մասին համապատասխան տեղեկատվություն ստացել է ՌԴ-ից»,- ասաց Վալերի Օսիպյանը: