|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած այն անհանգստությանը, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական տեղեկատուներում պատկերված` Հայաստանի քարտեզում ներառված է Արցախը:
Երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ երկրի դեսպանատները հետաքննում են տվյալ հարցը: Նա նշել է, որ այդ հարցով իրենք դիմելու են կազմակերպության անդամ բոլոր պետություններին, ինչպես նաև ԵԱՏՀ քարտուղարությանը:
