|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թեժ քննարկումներից հետո ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ ընդունեց քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին որոշում: Քննիչ հանձնաժողով կստեղծվի արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի ուսումնասիրության նպատակով:
Հանձնաժողովի ստեղծման հարցն ընդունվեց ձայների` 47 կողմ, 14 դեմ հարաբերակցությամբ:
Հանձնաժողովի կազմում են ընդգրկվելու 5 անդամ ՀՀԿ խմբակցությունից, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքից, 2-ը՝ «Ելք»-ից և 1-ը՝ ՀՅԴ-ից:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն նշեց, որ իրեն չեն ներկայացրել՝ ովքեր են ընդգրկվելու հանձնաժողովի կազմում: Նա ասաց, որ խմբակցություններն իրենք կհնչեցնեն անունները: