|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցության հայտնի ձայնագրությունում ԱԱԾ տնօրենը նշում է, թե պետք չէ ձերբակալել ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովին: «Ռուսների հետ հազիվ ենք բարիշել, Խաչատուրովի խափանման միջոց ընտրեք ստորագրությամբ չհեռանալը»,- ասում է նա:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իր այս խոսքին` Վանեցյանը նշեց. «Ուրեմն` «ռուսների հետ հազիվ ենք բարիշել» խոսքը եղել է երկու մարդու միջև խոսակցություն, որը չի ենթադրում ինչ-որ բառերի` իրար հետևից շարում կամ գրական հայերեն խոսել: Այո, գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո որոշ շրջանակներ սկսել էին տարածել, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, նոր իշխանությունները փոխում են արտաքին քաղաքական վեկտորը: Այդ մտավախությունը կար մեր ռուս գործընկերների մոտ, որը հերքվել է»: