|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ քաղաքական գործչին հենց այնպես քաղաքական ապաստան չեն տալիս, և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեպքն էլ հենց այդ համատեքստում է դիտարկում։
«Մարդկանց քաղաքական ապաստան տալիս են միայն այն դեպքում, երբ համարում են, որ մարդու իրավունքների խախտումներ կարող են տեղի ունենալ, եթե նրան վերադարձնեն տվյալ երկիր»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՌԴ-ն չեղարկել էր պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը, ինչը նշանակում է, որ ՌԴ իրավապահները Միքայել Հարությունյանին չեն հանձնի Հայաստանին։