|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ԱԱԾ-ն եւ ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատեցին Հայաստանից ապաստան խնդրած ադրբեջանցի ընտանիքի մասին լուրը: Իսկ ադրբեջանական կայքերը, որքան էլ զարմանալի է, դեռևս չեն շտապում անդրադառնալ դրան, առավել ևս` իրենց բնորոշ կերպով մեկնաբանել այդ տեղեկությունը:
Այսպես՝ «սրամիտ» խորագրեր սիրող haqqin.az կայքը սահմանափակվել է միայն` ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը ներկայացնելով, առանց ավանդական հոխորտանքի:
Փոխարենը ադրբեջանական կողմը «շատ է անհանգստանում» օրերս սահմանը հատած` 77-ամյա Մամիկոն Խոջայանի համար` շարունակելով հոգեկան խնդիրներ ունեցող ծերունուն դիվերսանտ համարել: