|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նաիրա Զոհրաբյանն ամենավստահելի ու ամենապատասխանատու անձն է. լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են հենց Զոհրաբյանին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու:
Նա հավելեց, որ 20 տարի է՝ աշխատում է Զոհրաբյանի հետ, և ցանկացած հարցում Զոհրաբյանը ջանք ու եռանդ չի խնայում: «Ես տեսնում եմ, որ ցանկացած խնդրանք, որ ժամին էլ լինի, անում է, չի թերանում, ուզում է լավ բան անի իր ժողովրդի համար»,- ասաց Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր համաժողով է հրավիրել: Համաժողովը անցկացվում է «Փարավոն» համալիրում: