|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պաշտպանության բանակի 2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 4-ից մեկնարկել են մասնագիտական հավաք-պարապմունքներ, որոնց ներգրավված են կենտրոնական ենթակայության զորամասերի դյուրակիր զենիթահրթիռային համալիրների և գնդացրային ջոկերի հրամանատարները:
Հնգօրյա պարապմունքների շնորհիվ մասնակիցները հնարավորություն են ստանալու կատարելագործել տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, իրականացնել փորձի փոխանակում, հստակեցնել այն առաջնահերթությունները, որոնք միտված են ամենօրյա ծառայողական պարտականությունները առավել բարձր արդյունավետությամբ կատարելուն: Հավաք-պարապմունքներն ավարտվելու են ստուգարքներով:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն