|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Իրավունք»-ը գրել է. «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե հայ-ռուսական հարաբերությունները լավ են, դեռ մի բան էլ ավելի են լավանում, իրականությունն այլևս անհնար է դառնում թաքցնել խոսքերի տակ: «Իրավունքի» հավաստի աղբյուրների համաձայն՝ սկանդալը՝ կապված նրա հետ, որ Հայաստանը կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և մեղադրանք առաջադրեց, ապա գրավի դիմաց նրա կալանքը փոխեցին, բոլորովին էլ չի «ներվել» ռուսական վերնախավի կողմից: Ավելին՝ ՌԴ-ում գործող հայ խոշոր բիզնեսմեններին ամենաբարձր մակարդակով զգուշացվել է, որ այս կառավարությանը չփորձեն ոչ մի կոպեկ փոխանցել:
ՌԴ-ում բնակվող շատ գործարարներ, նույնիսկ առանց պատճառաբանության, սառեցրել են իրենց խոստացած կամ արդեն իսկ պլանավորված մշակութային և այլ ծրագրերն իրականանացնել Հայաստանում: Այս օրերին ՌԴ-ում հայ գործարարները բավական մտահոգված են ու վրդովված, նեղ շրջանակներում անգամ նշում են, որ երբեք իրենց հետ այդ տոնով չեն խոսել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: