|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախատեսվում է մոտ ժամանակներս: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
«Մոտ ժամանակներս նախատեսվում է նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի ևս մեկ հանդիպում: Կարծում եմ` մեզ համար կարևոր կլինի լսել, թե ինչպես է ինքը` ՀՀ նոր առաջնորդը, գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները: Մենք, իհարկե, անտամբեր չենք այն բանի նկատմամբ, թե ինչպիսին են այդ իրավիճակում լինելու ՀՀ-ի պարտավորությունները ՀԱՊԿ-ի առջև, մենք ելնում ենք այն բանից, որ այդ պարտավորությունները գործում են և պետք է լիովին կատարվեն, այդ թվում` մեր կազմակերպության համբավի և հեղինակության ամրապնդման մասով»,- ասել է Լավրովը: