|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Վեհափառ Հայրապետը երեկ Ս. Աստվածածին վանքում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանին և նրան ընկերակցող` Լիբանանի Հայ Դատի հանձնախմբին:
Պատվիրակությունը նախ մասնակցել է վանքում մատուցվող պատարագին, ապա` հանդիպել Նորին Սրբության հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դիմագրաված մարտահրավերներին և այնտեղ իրագործվող ծրագրերին։ Հանդիպման մասնակիցները նաև ունկնդրել են Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակի առիթով Վեհափառ Հայրապետի ուղղած պատգամը։