|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի լիբանանյան հանձնախմբին, որի մաս են կազմում երեք համայնքների, կուսակցությունների և բարեսիրական միությունների ներկայացուցիչներ:
Հանձնախումբը Նորին սրբությանն է ներկայացրել առաջիկայում կայանալիք միջոցառումների ընդհանուր ծրագիրը, որի շրջանակներում մարտի 21-ին Անթիլիասի Մայրավանքում կկայանա Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը:
Վեհափառ հայրապետը գնահատանքով ողջունել է միջոցառումների ծրագիրը՝ շեշտելով, որ այս առիթը համահայկական է, և թե' Հայաստանում, թե' Սփյուռքում հայ ժողովրդի բոլոր զավակները պետք է արժևորեն ժամանակակից պատմության այս կարևոր իրադարձությունը: