|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Իրավունքը» գրում է. «Սնկի պես աճել են նոր կուսակցություններն ու քաղաքական նորաթուխ դաշինքները և այս միտումից փորձում են հետ չմնալ անգամ կառավարությունում:
Պարզվում է՝ երիտկառավարությունում վարչապետ Փաշինյանից հեռու՝ լուրջ խմորումներ կան:
Լուրեր են շրջանառվում, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը և պատրաստվում է կուսակցություն բացել, ինչն անհասկանալի է քաղաքական թիմի համար:
Իհարկե, օգնականի աշխատանքը կամ նրա կուսակցություն բացելը, թերևս այդպիսի մեծ ուշադրության չէր արժանանա, սակայն, քանի որ իրավիճակ է փոխվել, և կառավարությունում օգնականներն ու խորհրդականներն իրենց հայտարարություններով, քաղաքացիական ակտիվությամբ մթնոլորտ են ստեղծում, սա, թերևս, կարող է լուրջ հարված լինել և առաջին հերթին հենց Ավինյանի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: