|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Համաձայն թերթի իրազեկ աղբյուրների` ՀՀ պաշտպանության նախարարությունում լուրջ խմորումներ են սկսվել: Պատճառը դարձյալ հասարակական կազմակերպություններն են, որոնց ընդունել էր ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Բանն այն է, որ ՊՆ-ում որոշված է եղել շատ չոր արձագանքել բոլոր նրանց, ովքեր Հայաստանից դուրս եկած կազմակերպությունների կողմից են ֆինանսավորվում, այսինքն` այն, ինչ արեց ՊՆ իրավական հարցերով տեղակալ Վլադիմիր Գասպարյանը: Սակայն Դ. Տոնոյանը, ըստ ՊՆ-ի «հասկացողության», ավելի փափուկ է գտնվել, ավելին, ողջունել է «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներին, որոնց Վլադիմիր Գասպարյանը «գրանտակեր» էր անվանել:
Ըստ թերթի տեղեկությունների` հարցը պետք է քննարկվի երեկվանից արդեն արձակուրդից վերադարձած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ, եւ գուցե առաջիկայում հետաքրքիր զարգացումներ լինեն: