|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի կառավարությանն անհատույց տրամադրված շտապօգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները, դրանց օժանդակ սարքավորումները և պահեստամասերը նվիրաբերելու մասին հարցը: Նախատեսվում է` արդեն տրամադրված 200 ռեանիմիբիլները և օժանդակ սարքավորումները նվիրաբերել Երևանում և մարզերում գործող բժշկական կազմակերպություններին:
«Սրանով ամբողջությամբ բավարարվում է այն պահանջարկը, որն առկա է Երևանում ու մարզերում, և խնդիր չի առաջանալու շտապօգնության մեքենաների սակավության պատճառով շտապօգնության կանչերի մերժման»,- ասաց Թորոսյանը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հավելեց, որ շուտով իրավական ձևակերպմամբ կկազմակերպվի ՔԿՀ-ներում ռեանիմոբիլների տրամադրման հարցը: Վարչապետը շնորհակալություն հայտնեց Չինաստանի կառավարությանը` նման օգնություն տրամադրելու համար: