|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն տեղեկացրել ենք, որ տոնական օրերին շտապօգնությունը գերլարված է աշխատել: Այսօր «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը լրագրողներին հայտնեց, որ ժամում մոտավորապես 50-60 զանգ են սպասարկել, ուստի եղել են դեպքեր, երբ ուշացել են:
«Մենք ուղղակի չէինք կարող չուշանալ, երբ կանչերի թիվն այդքան մեծ էր: Մենք ուշացման դեպքում մարդկանց զգուշացնում էինք, որ կան ավելի շտապ կանչեր, ասենք` սրտանոթային հիվանդությունների դեպքում, և խնդրում էինք մի փոքր սպասել, սակայն այդ ընթացքում մենք հեռախոսով սպասարկում էինք` մինչև մեքենան կհասներ»,- ասաց Ստեփանյանը:
Նա նշեց նաև, որ սուր շնչառական հիվանդությունների ժամանակ շտապօգնություն պետք է զանգահարել այն դեպքում, երբ հիվանդի ջերմությունը 38-ից բարձր է, շնչառության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: «Հիվանդի մոտ պետք է լինի նաև այն վիճակը, որ նա համաձայնի հիվանդանոց տեղափոխվել»,- ասաց Ստեփանյանը: