|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Աշխատանքային 100 օրն ամփոփելիս ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ ոլորտում չարաշահումների հետ կապված դատախազությունում գործեր կան:
Նախարարը, մասնավորապես, առանձնացրել Մարտիրոս Սարյանի կտավների հետ կապված ուշարժան մի պատմություն: «Ինձ մոտ հայտնվել էր մի գրություն, համաձայն որի՝ մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնը տվել էր եզրակացությւոն, որ Սարյանի կտավները բնօրինակն են և այնտեղ դրված էր Ռուզան Սարյանի ստորագրությունը: Այդ փաստաթղթի հետ մեկտեղ՝ կար մեկ ուրիշ փաստաթուղթ, ըստ որի՝ Ռուզան Սարյանը տեղեկացնում էր, որ կտավները ոչ միայն բնօրինակները չեն, այլ նաև իր ստորագրությունն է կեղծված»,-ասաց Մակունցը:
Նրա խոսքով՝ փաստաթղթերի այդ փաթեթն ուղարկել են դատախազություն, որ ընթացք տրվի գործին: Մակունցը նշեց նաև, որ իրեն տեղեկացրել են՝ գործի հետ կապված արդեն հարցաքննություններ են կատարվում: