|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Օրերս ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտնաբերված կեղծ դեղերից մեկը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության Պրեստանս 5 մգ/10մգ, 5 մգ/5մգ, 10 մգ/5մգ դեղերն են եղել:
Կարևորելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բուժման որակը և արդյունավետությունը` ՀՀ առողջապահության նախարարությունը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հետ համատեղ ձեռնարկել է միջոցառում, ըստ որի` բոլոր այն քաղաքացիները, ովքեր գնել են 7 սերիական նիշ պարունակող «Պրեստանս» դեղեր, 15-օրյա ժամկետում կարող են դիմել պատկան մարմիններին (Երևանում` ՀՀ առողջապահության նախարարություն (հեռ. 010 52 27 21), մարզերում` մարզպետարանների առողջապահության վարչություններ)` ներկայացնելով դեղի տուփը և անձը հաստատող փաստաթուղթ:
Դեղի կեղծ նմուշները բնակչությունից հետ հավաքելուց հետո` կտրամադրվի նույն դեղաչափով օրիգինալ «Պրեստանս» դեղը: Գործընթացը կտևի մինչև մարտի 20-ը:
ՀՀ առողջապահության նախարարություն