|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը խիստ դատապարտում է «Հասմիկ» մանկական ճամբարում վերջերս տեղի ունեցածը: Անընդունելի ենք համարում երեխաների արժանապատվությունը և համբավը ոտնահարող, ազգային արժեքները ծաղրող, ծրագրավորված և բացահայտ այլասեռական բնույթի քարոզչությունը:
Ուստի կոչ ենք անում մտահոգ քաղաքացիներին, զերծ մնալ երեխաների ինքնությունը բացահայտող նյութերի հրապարակումից , պատկան մարմիններին՝ անհապաղ և համակողմանի իրականացնել քննություն և տալ երևույթի իրավական գնահատականը, անհրաժեշտության դեպքում երեխաներին ցուցաբերել հոգեբանական աջակցություն։
Այդուհանդերձ, հորդորում ենք մեր հայրենակիցներին չխուսափել երեխաներին ուղարկել ամառային այն ճամբարները, որտեղ առողջ մթնոլորտում իրականացվում են արդյունավետ կրթադաստիարակչական և ժամանցային ծրագրեր: Որպեսզի վստահ լինեք, որ ձեր երեխան գտնվում է առողջ մթնոլորտում՝ ծանոթացեք պատասխանատուական կազմի և ծրագրի հետ, և մշտապես հետաքրքրվեք ծրագրի ընթացքի մասին։