Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համաձայնել է գլխավորել «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում:
«Ես՝ որպես արդարադատության նախարար, կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում ու այդ պայմաններում կմասնակցեմ քարոզարշավին: Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ»,- նախարարության 100-օրյա աշխատանքի ամփոփմանը նվիրված ասուլիսում հայտնեց նա:
Նախարարը նշեց, որ նոր դաշինքի անվանումը քննարկման փուլում է: Միևնույն ժամանակ նա ասաց, որ «Ելք» դաշինքը շարունակելու է գործել ԱԺ-ում, քանի դեռ խորհրդարանը չի արձակվել:
Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է: