|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց նորանշանակ վարչապետին օգտակար հանածոների տեսակարար կշռի մասին, նաև` թե ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի տնտեսական վիճակը:
Տիգրան Ուրիխանյանը նաև նշեց, որ երբ Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից, տեղափոխվեց ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի` Մոսկվայում:
Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ քաղաքապետի պաշտոնից հրաժարարվելու իր հիմնավորման մեջ խոսք չի եղել ավելի բարձր աշխատավարձի մասին: «Ես բարձր աշխատավարձի համար չեմ լքել քաղաքապետի պաշտոնը, սակայն եթե Դուք դա եք ակնարկում, ապա ասեմ, որ այսօր ես տեղափոխվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին, որն ավելի ցածր աշխատավարձով աշխատանք է: Ես հիմա չեմ տիրապետում մակրոտնտեսական բոլոր թվերին, եթե միայն դրանով առաջնորդվենք, ուրեմն, կառավարության շենքից բացի, ոչ մի այլ տեղից վարչապետ չպետք է վերցնենք: Ապագայի հետ կապված` ունենք տեսլական, բայց թվերի դեռ չենք տիրապետում»,- ասաց վարչապետը: