|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պետական եկամուտների կոմիտեն ընթացիկ տարվա առաջին 7 ամսում հավաքագրել է ամբողջ տարվա համար նախատեսված չափով ավելի հարկային եկամուտներ:
Այդ մասին, ըստ «Արմենպրես»-ի, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«7 ամսվա ընթացքում հավաքագրել ենք այնքան ավելի եկամուտ, որը նախատեսվում էր ամբողջ տարվա ընթացքում: 2018-ի համար ի սկզբանե նախատեսված էր հավաքագրել 107 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ, այդ սահմանաչափին հասել ենք 7 ամսվա ընթացքում»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը: