|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հաշվի առնելով պետական բյուջեի հարկային եկամուտների վերաբերյալ ԶԼՄ-ների կողմից ստացված հարցումները՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ի առանձնացումը համընկավ 2016թ.-ի առաջին եռամսյակի վերջին ամսվա հետ: ՊԵԿ-ը մարտին պետական բյուջե ապահովեց 81 մլրդ 348 մլն դրամ հարկային եկամուտներ, ինչը նախորդ ամսվա ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ 582 մլն դրամով` գերակատարելով ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված և լրամշակված համամասնություններով սահմանված ցուցանիշը՝ միաժամանակ լրացնելով հունվար-փետրվար ամիսների փաստացի կատարողականի արդյունքում հարկային եկամուտների մասով շուրջ 2.6 մլրդ դրամի պակասը: