|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում 27-ամյա երիտասարդի՝ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ:
2018թ. օգոստոսի 12-ին` ժամը 20:10-ին, ահազանգել է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զաքարյան 1 հասցեի մոտ կրակոցի ձայն է լսվել: Նույն օրը՝ ժամը 21:30-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջ ազդրի բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ նույն հասցեից բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1991թ.:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, որսորդական հրացան և այլ իրեր:
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատամատնադրոշմային փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: