|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր լուսադեմին Արարատի մարզի Արմաշ գյուղի ձկնաբուծարանի պահակն ինքնասպանություն է գործել:
Yerkir.am-ի հետ զրույցում Արմաշի գյուղապետ Հակոբ Զեյնալյանը հայտնեց, որ Տիգրան Ավագյանը 25 տարեկան էր, հորեղբոր մոտ էր բնակվում:
«Ծնողները զոհվել են Ուկրաինայի Մայդանի դեպքերի ժամանակ, նա էլ քույր, եղբայր չունի, հորեղբոր մոտ էր ապրում, աշխատում էր ձկնաբուծարանում: Ինքնամփոփ, չշփվող տղա էր»,- ասաց գյուղապետը:
Նա տեղեկացրեց նաև, որ տղան ինքնասպանություն է գործել ձկնաբուծարանին պատկանող որսորդական հրացանով` կրակելով գլխին: