|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանում ազատ է արձակվել ընդդիմադիր, REAL շարժման նախագահ Իլգար Մամեդովը. հայտնում է Oxu.Az-ը: Նման վճիռ կայացրել է Շեկինկսի վճռաբեկ դատարանը:
Նշվում է, որ նա պայմանական է ազատ արձակվել: Նրան արգելել են լքել երկիրը: Փաստաբանը հայտնել է, որ Մամեդովին չեն ազատել դատարանի դահլիճում, սպասվում է, որ նա ազատ կարձակվի երեկոյան:
REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովը կալանավորվել էր 2013թ. փետրվարի 4-ին: Նրան մեղադրում են 2013թ. հունվարին Իսմայիլիի շրջանում անկարգությունների կազմակերպման մեջ: Շեկինսկի դատարանը 2014-ի մարտին նրան 7 տարվա ազատազրկման էր դատապարտել: 2014-ի մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր, որ նրա ձերբակալությունը հակասում է մարդու իրավունքների հարցերով եվրոպական կոնվենցիային և պահանջում էր ազատ արձակել Մամեդովին: