|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայում հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ։
ՀՅԴ կենտրոնում կայացած հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանին ուղղված ողջույնի խոսք է հղել նա հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։
«Դաշնակցության նպատակը միշտ եղել է պաշտպանել Հայաստանը, Արցախը, հայ ժողովրդի շահերը։ Ուզում եմ մեր ընկեր-ընկերուհիների ներկայությամբ կրկնել, որ հեղափոխությունը պետք է հաջողի, որովհետև հեղափոխության հաջողությունը հայ ժողովրդի ապագան է։ Եվ Դաշնակցությունը`լինի Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում, իր ուժերը ներդնում է հեղափոխության հաջողության տրամադրության տակ»,-նշել է Փափազյանը։