|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր շրջեցի պահածոների և չրերի արտադրությամբ զբաղվող «Վարգա-ֆուդ» ընկերության արտադրամասերում, որի տնօրեն Վահագն Մկրտչյանը ծանոթացրեց արտադրական գործընթացին, ներկայացրեց առկա հզորությունները և ընդլայնման նոր ծրագիրը:
Ներկայումս արտադրանքն արտահանվում է հիմնականում ռուսական շուկա: Առաջարկներ ունեն նաև Իսրայելից, Կանադայից, ԱՄՆ-ից, սակայն նրանց հետ համագործակցելու համար միջազգային որոշակի չափանիշների բավարարման համար անհրաժեշտ է արտադրամասն ապահովել լրացուցիչ տեխնիկական պայմաններով:
Արտրադրության ընդլայնման նպատակով նախատեսվում է վերագործարկել չրերի արտադրամասը:
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին, գործում է Բազմաղբյուր համայնքում, ունի 50 աշխատատեղ և իր գործունեությամբ էականորեն լուծում է գյուղացիական արտադրանքի իրացման խնդիրը` միաժամանակ նպաստելով տեղական արտադրության ծավալների ավելացմանը»: