|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Коммерсантъ-ի հետ զրույցում պատմել է , որ 2008-ին ռուս-վրացական պատերազմի ժամանակ ՌԴ-ն նպատակ չուներ ջախջախել Վրաստանը և մահապատժի ենթարկել երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին. հայտնում է РИА Новости-ն:
Պատասխանելով հարցին` ինչո՞ւ ռուսական տանկերը կանգ են առել Թբիլիսիից 10 կմ հեռավորության վրա, վարչապետը նշել է, որ նպատակ կար դուրս բերել վրացական զորքերը Ցխինվալիից, կարգուկանոն հաստատել և կանխել բռնության սրացումը և ռազմական գործողությունները:
«Ես կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել, երբ որոշում եմ կայացրել զսպվածություն ցուցաբերել և չշարունակել հետագա գործողությունները»,-ասել է Մեդվեդևը, ով այն ժամանակ զբաղեցնում էր ՌԴ նախագահի պաշտոնը: