|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այս տարվա յոթ ամիսներին Վրաստան միջազգային այցելությունների, այդ թվում՝ զբոսաշրջային, թվով Հայաստանը չորրորդ տեղում է: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Նովոստի Գրուզիան», այս մասին տեղեկացրել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն:
Ընդհանուր առմամբ՝ վերջին 7 ամիսներին Վրաստան է այցելել 4.6 միլիոն մարդ, ինչը 12.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է 21 տոկոսով ու կազմել համարյա 2.5 միլիոն: Միջազգային այցելությունների թվով Հայաստանը (այցելությունների աճը նախորդ տարվա համեմատ 2.1 տոկոս է) չորրորդն է, նրանից առաջ են Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը:
Հուլիսին Վրաստան այցելած զբոսաշրջիկների ցանկում ևս հայերը չորրորդ հորիզոնականում են, բայց ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, որտեղից այցելությունների աճ է արձանագրվել, Հայաստանից այցելություններն այս հուլիսին նվազել են նախորդի համեմատ: