|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հուլիսի 31-ին Ս. Աստվածածին վանքում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջի իրավական հանձնախմբի աշխատանքային հանդիպումը:
Ըստ Armenianorthodoxchurch-ի` նշյալ հայցով թղթածրարը գրեթե ստացել է իր վերջնական ձևը և փոքր հստակեցումներից ու հավելումներից հետո ամենաուշը հոկտեմբերին կներկայացվի թուրքական դատարան:
Հիշեցնենք, որ սույն հայցը շուրջ երեք տարի առաջ ներկայացվել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան, սակայն այն մերժել էր քննել դատը` ընդառաջելով երկրի արդարադատության նախարարության պահանջին: Նույն հայցը մեկ տարի անց ներկայացվել էր Եվրոպայի Մարդու իրավունքների դատարան, որը նույնպես մերժել էր ընդունել դատը և հորդորել դիմել թուրքական դատարան:
Ըստ իրավական հանձնախմբի` դատի քննությունը մերժող հիշյալ մոտեցումները, ըստ էության, առավելաբար քաղաքական բնույթի են: Բոլոր դեպքերում` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը որոշել է շարունակել իրավական այս գործընթացը` մինչև արդարության հաղթանակը և Սիսի կաթողիկոսարանի վերադարձը հայ ժողովրդին: