|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության` Սիսի կաթողիկոսարանի վերադարձը պահանջող դատական հայցի մասին հայտարարությամբ է հանդես եկել Ադանայի Քոզան շրջանի քաղաքապետ Մուսա Օզթուրքը.տեղեկացնում է Haberler-ը:
Նշելով, որ Կիլիկիայի վանքը պատկանում է Քոզանի քաղաքապետարանին, Օզթուրքն ասել է. «Ոչ ոքի տալու տարածք չունենք»:
Նրա խոսքով՝ Լոզանի պայմանագրում ոչ մուսուլմանների համար պայման էր դրված: «Նրանք 6 ամսվա ընթացքում պետք է գային և իրենց ունեցվածքին տեր կանգնեին: Այդ օրից ի վեր նրանց` տեր չկանգնած ամեն ինչը մնացել է գանձարանին, այնտեղից էլ մեզ է անցել: Ընկերները թող իրենց անցյալին լավ նայեն: Այդպես գալով, վանք, մանք պահանջելով… Կներեք, բայց նրանց տալու ոչ մի տարածք չունենք: Մենք էլ ենք այստեղ ապրում»,- ասել է Օզթուրքը: